Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 20.07.2023 - 07.08.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ N 36 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան N 43 և Գարեգին Նժդեհի N 7 հասցեներում գտնվող վթարային շենքներում բնակվում են թվով 38 ընտանիքներ: Նշված ընտանիքների բնակարանային ապահովման հարցը լուծելու համար Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի N 36 հասցեում կառուցվել է նոր, թվով 43 բնակարան ունեցող բազմաբնակարան շենք, որի բնակարանների բաշխումն ու հատկացումն ապահովելու համար էլ մշակվել է սույն ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Հարկ է նշել, որ նշված բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտված են, իսկ վթարային շենքերի տեխնիկական վիճակն օրեցօր վատթարանում է: Նախագծի ընդունման արդյունքում կլուծվի վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիքների բնակարանային խնդիրը, բնակարան կհատկացվի 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքվ Ապարան քաղաքում բնակելի տունը քանդված և նախկինում բնակարան չստացած թվով 5 ընտանիքներին՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին:  
0 1682

Under development

Discussed 15.06.2020 - 30.06.2020

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր           Նախագծով կարգավորվել են այն բազմաթիվ խնդիրները, որոնք առաջացել են 16.12.2016թ. ընդունված և 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (նոր խմբագրությամբ) կիրարկման ընթացքում, ինչպես նաև ներդրվել են մի քանի նոր ինստիտուտներ: Մասնավորապես.           ներդրվում է համայնքի տարեկան աշխատանքային պլանի հաստատման և իրականացման ինստիտուտը,           սահմանվում է, որ «Ավագանու նիստի հետ կապված փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են նաև էլեկտրոնային եղանակով»: Այդ լրացումը պայմանավորված է նրանով, որ որոշ դեպքերում ավագանու անդամներին հնարավոր չի լինում ավագանու նիստի հետ կապված նյութերը փոխանցել առձեռն: Բացի այդ, սահմանվում է, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված կարող են հրավիրվել ավագանու հեռավար եղանակով նիստեր», քանի որ COVID-19 համավարակով պայմանավորված 2020 թվականի սահմանափակումները, քաղաքացիների միջև շփումների նվազեցման անհրաժեշտությունը բերեցին այն եզրահանգման, որ ավագանու նիստեր կայացնելու անհրաժեշտության պարագայում՝ օրենսդրորեն լեգիտիմացվի նիստերի անցկացումը և կարգավորել այդ նիստերին մասնակցելու գրանցման, նիստի տեսաձայնագրման, որոշումների ընդունման հետ կապված հարցերը, ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնելու համայնքի  կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումն մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու մասին, ինչպես նաև որոշում է տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական ղեկավարների նստավայրերը, բացառիկ դեպքերում՝ նշանավոր որևէ անհատի անվամբ մինչև վերջինիս մահվան 5 տարին լրանալն  անվանակոչում կամ անվանափոխում  կատարելու վերաբերյալ ավագանին կայացնելու է որոշում, այդ նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքների հիման վրա, Նախագծով նախատեսվում է ամբողջությամբ նոր խմբագրությամբ սահմանել «Համայնքի ղեկավարի տեղակալը» վերտառությամբ հոդվածը:  
2 6261